Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի Շախտյոր — Մետալիստ մրցավեճը, որն ավարտվեց 1-1 հաշվով, 100-րդն էր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար հանքափորյան ակումբի մարզաշապիկով:
Մխիթարյանը Շախտյորի կազմում 68 խաղ անցկացրել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում, 9 խաղ՝ Ուկրաինայի Գավաթում, 2 խաղ՝ Ուկրաինայի Սուպերգավաթում և 21 հանդիպում՝ եվրագավաթներում:
Տեղեկացնենք, որ Շախտյորն 8-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն:
Աղբյուրը` Footballcity.am