▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը զրուցել է MUTV-ի հետ

vivaronews.am-ը գրում է. Հենրիխ Մխիթարյանը երեկ մասնակցել էր Եվրոպա լիգայի «Զարյա» հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որից հետո նաև զրուցել է MUTV-ի հետ:

«Չենք պատրաստվում ոչ-ոքի ավարտել մեր հանդիպումը: «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ ցանկանում ենք հաղթանակ տոնել, քանի որ դա մեր տրամադրությունը ավելի կբարձրացնի: Կփորձենք հաղթել և պատրաստվել հաջորդ խաղին:

Հեշտ չի լինելու: Մեր մրցակիցը շատ լավ է պաշտպանվում և հակահարձակումներից բավականին ուժեղ: Խաղադաշտի որակն նույնպես մեծ դեր կխաղա: Պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի:

Շնորհակալ եմ «Յունայթեդի» երկրպագուներից: Ես զգում եմ, թե ինչպես են նրանք ինձ աջակցում և ցանկանում եմ պատասխանել նրանց, գոլերով, գոլային փոխանցումներով և բարձրակարգ խաղով:

Հիշեցնենք, որ «Զարյա» – «ՄՅՈՒ» հանդիպումը կկայանա այսօր, ժամը ՝ 22:00:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին