Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:
Football Italia-ն գրում է, որ միլանյան ակումբը Հայաստանի հավաքականի ավագի գործակալ Մինո Ռայոլայի հետ քննարկում է տրանսֆերի հարցը: Մխիթարյանն արդեն տվել է այս ձմռանը «Ինտեր» տեղափոխվելու համաձայնություն:
Դեռ որոշված չէ՝ Մխիթարյանն իտալական ակումբ տեղափոխվելու է վարձավճարով, թե՝ ոչ: Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը դառնա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը: