Լոնդոնի «Արսենալի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պիեր-Էրիկ Օբամեյանգը խոստովանել է, որ նոր թիմ տեղափոխվելու հարցում քիչ դեր չի կատարել իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ նույնպես հանդես է գալիս լոնդոնյան ակումբում:
«Ես անչափ երջանիկ եմ Մխիթարյանի հետ կրկին հանդես գալու համար: Նա իմ համար եղբայր է, լավ ընկեր: Նա մի քանի անգամ զանգահարել է ինձ եւ հարցրել, թե արդյո՞ք պատրաստվում եմ տեղափոխվել «Արսենալ»: Պատասխանս կախված էր հենց նրանից: Երբ նա պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ, դրանից հետո որոշեցի մեկնել Լոնդոն: Դա կարեւոր գործոն էր իմ տեղափոխության հարցում:
«Բորուսիայում» մենք իրար հասկանում էինք թե’ խաղադաշտում, եւ թե’ դրանից դուրս: Ըստ իս, հենց դա է հեշտացնում մեր համագործակցությունը խաղադաշտում», – Օբամեյանգի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքէջը:
Աղբյուր՝ a1plus.am