▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ

Արդեն տեղեկացրել ենք,  որ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբն իր թվիթերյան էջում հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում:

Անգլիական լրատվամիջոցներն , այս առիթով, նշում են, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարելու է 42 մլն եվրո փոխհատուցում: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը կդառնա նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոյի ռեկորդը, որը 2006 թվականին 40 մլն եվրոյով իտալական «Միլանից» տեղափոխվել էր անգլիական «Չելսի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին