Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը օգտվել է առաջնությունում դադարից և ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում:
14 օրվա ընթացքում անցկացրած 5 խաղերից հետո մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է, որ պետք է փոխել մարզումային պայմանները:
ՄՅՈւ-ի հետ Դուբայ է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Թիմի հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարի 15-ին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում մրցելու են «Ստոք Սիթիի» դեմ:
Կարդացեք նաև.Մխիթարյանի ու Մոուրինյոյի կոնֆլիկտը լուծվա՞ծ է․ «Միկիի ներքին խաղն» ու կորցրած ինքնավստահությունը