Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում կհանդիպի իտալական «Միլանի» հետ: Դա հայտնի դարձավ ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանության ընթացքում:
Այս փուլի մյուս զույգերը կազմեցին հետեւյալ թիմերը.
«Լացիո» (Իտալիա) – «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)
«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) – «Զենիթ» (Ռուսաստան)
«Աթլետիկո» (Իսպանիա) – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
ԲԿՄԱ (Ռուսաստան) – «Լիոն» (Ֆրանսիա)
«Մարսել» (Ֆրանսիա)- «Աթլետիկ» (Իսպանիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 15-ին: