▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը կպատժվի՞

 

«Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը  Football.ua-ի հետ զրույցում անդրադառնալով  Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին` ասել է.

«Հենրիխ Մխիթարյանի պայմանագրում հրաժարականի մասին ոչ մի կետ չկա. այնտեղ առկա է ընդամենը մի կետ, ըստ որի,  պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ 30 մլն դոլարի չափով: Եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայամանգիրը  ապա նա «Շախտյոր»-ին պետք է վճարի 30 մլն դոլար և գնա այն ակումբը, որը նախընտրում է:

Եթե մենք գնանք քաղաքակիրթ ճանապարհով և վաճառենք ֆուտբոլիստին, ինչով պայմանագիրը չի խախտվի, նրա տրասնֆերի համար պահանջում ենք 30 մլն եվրո»:

Հարցին, թե արդյոք Մխիթարյանը կպատժվի՞ Պալկինը պատասխանել է.

«Իհարկե, Մխիթարյանը կպատժվի: Նա ուսումնամարզական հավաքներին չի եկել, իսկ պայմանագրում ամրագրված են բոլոր տույժերը, իսկ դա մեզ համար խնդիր չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին