Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի հարցման արդյունքներով փետրվար ամսվա թիմի լավագույն խաղացող է ճանաչվել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը ստացել է ձայների մոտ 75 տոկոսը: Նա բավականին առաջ է անցել 2-3-րդ տեղերը զբաղեցրած Նաչո Մոնրեալից ու Աարոն Ռեմզիից: