Նոյեմբերի 9-ին և 13-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 6-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին թեթև մարզմանը մասնակցեցին հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան «Գանձասար-Կապան»
Արտյոմ Միքայելյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Արաս Օզբիլիս «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»
Էրիկ Վարդանյան «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան «Բանանց»
Հենրիխ Մխիթարյանը կմիանա հավաքականին այսօր երեկոյան, իսկ Ռուսլան Կորյանը, Գեղամ Ղադիմյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը և Մարկոս Պիզզելլին՝ նոյեմբերի 7-ին: «Շիրակի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով: