Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի Պրեմիեր լիգայի Զարյայի դեմ մրցավեճից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին. գրում է footballcity.am-ը:
-Հենրիխ, լսել ես, որ Գայտանան պատրաստ է հայերեն երգել, ինչպես է քո վերաբերմունքը.
- Իհարկե լսել եմ, սակայն ինձ համար 25 գոլ խփելու համար առաջնահերթ չԷ, որպեսզի Գայտանան հայերեն երգի Շախտյորի հիմնը, այլ առաջնային է այդ գոլերով օգտակար լինել թիմին.
Հենրիխ կօգնեք Գայտանային հայերեն սովորել.
- Եթե Աստծո կամոք ինձ հաջողվի 25 գոլ խփել, կարծում եմ նա պետք է արդեն սովորած լինի հայերեն, այլ ոչ թե սպասի ինձ, որ ես թարգմանեմ տեքստը: