▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպման լավագույն խաղացող

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ վերադարձած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ 82 րոպե է անցկացրել  հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում,  ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ՝ Հենրիխ Մխիթարյանը  ստացել է 11 հազար ձայն՝ այդպիսով առաջ անցնելով Ուեյն Ռունիից ու  Խուան Մատայից:

Հիշեցնենք, որ Հենրիխի թիմը հաղթել է 4:0 հաշվով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին