▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

Whoscored.com-ը ներկայացրել է միջին գնահատականով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը:

«Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասավ 7.98-ի, ինչի շնորհիվ նա շրջանցեց կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 7.96: Լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել նաեւ Նեյմարը՝ 8.52, Լիոնել Մեսսին՝ 8.32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 ու Գարեթ Բեյլը՝ 8.14:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը նաև ճանաչվել է 2015-2016թթ. մրցաշրջանում Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին