Հենրիխ Մխիթարյանն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հավաքել է ձայների 42%-ը: Նրան հաջորդել են թիմակիցներ Պոլ Պոգբան (34%), Անդեր Էրերան (11%), Մարուան Ֆելայնին (10%) և Մատեո Դարմիանը (4%):
Հիշեցնենք՝ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ն խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչել իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերային: