Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ» –«Էվերտոն» հանդիպմանը նվիրված տպագիր թողարկման շապիկին:
Մանկունյական ակումբի երկրպագուներն այն ստանալու հնարավորություն կունենան այսօր կայանալիք խաղի ժամանակ, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Մխիթարյանի հարցազրույցից՝ շապիկին նշվելու համար, առանձնացվել է մեկ նախադասություն. «Մենք պետք է գլուխներս պարզ պահենք և մնանք լավատես»:
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերտոն» մրցավեճը կայանալու է այսօր՝ ապրիլի 4-ին, և մեկնարկելու է 23:00-ին: