▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է Անգլիայի չեմպիոն դառնալ»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքի մասին:

 

«Երբեք մի ասա երբեք, ամեն ինչ հնարավոր է: Հիշում եմ, որ «Յունայթեդը» մեկ անգամ «Սիթիին» գերազանցում էր 8 միավորով, սակայն ի վերջո զիջեց նրան ԱՊԼ-ի տիտղոսը: Ամեն ինչ կյանքում հնարավոր է: Մենք պետք է սկսենք հաղթել մեր հանդիպումները ոչ-ոքի խաղալու փոխարեն, սա ամենակարևորն է:

Միշտ էլ շատ ցավալի է պարտվել  կամ վերջին վայրկյանին ոչ-ոքի ավարտել հանդիպումը, դա միշտ ցավոտ է, բայց մենք պետք է ընդունենք մեր սխալները և շարժվենք առաջ:

Երբ դուք հանդիպման ընթացքում հաղթում եք, ապա պետք է մինչև վերջ ճնշեք մրցակցին: Մեր ֆուտբոլիստնեը և ևս հասկանում ենք դա: Ես գիտեմ, թե ինչ ճնշում են գործադրում «Յունայթեդի» վրա: Մարդիկ մեզնիզ սպասում են միմիայն հաղթանակների և տիտղոսների նվաճումների: Եթե ես այդ ամենին պատրաստ չլինեի, ապա այժմ այստեղ չէի լինի»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի չեմպիոն է դարձել 2012/13 մրցաշրջանի ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին