▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյան. «Երբ երեխա էի, միայն երազել կարող էի եվրոպական մեծ եզրափակչում հայտնվելու մասին»

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ հաղթահարելով իսպանական «Սելտայի» արգելքը: Անգլիական թիմի մրցակիցը լինելու է հոլանդական «Այաքսը»:

Մանկունյական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում այս առիթով գրառում է կատարել. «Երբ ես երեխա էի, միայն երազել կարող էի մի օր եվրոպական մեծ եզրափակչում հայտնվելու մասին: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին մեզ երեկ «Օլդ Թրաֆորդում»»,- գրել է նա:

Մխիթարյանը հրապարակել է նաև ներքևում նշված լուսանկարը:

VivaroNews.am

18425334_1460955347298497_4604611867496110420_n

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին