Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական տպավորիչ ցուցանիշը գրանցեց: Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ ընկերական խաղում նա պաշտոնական մրցումներում 500-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:
Այդ հանդիպումները Մխիթարյանն անցկացրել է 5 ակումբների և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների կազմերում: Դրանցից 293-ը Հենրիխն անցկացրել է Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի Բունդեսլիգայի և և Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնություններում, 50-ը՝ այդ երկրների գավաթի մրցաշարերում, 4-ը՝ Հայաստանի , Ուկրաինայի և Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, 76-ը՝ եվրագավաթների մրցաշարերում, 63-ը՝ ՀՀ ազգային, 14-ը՝ երիտասարդական հավաքականներում:
Հերթական հոբելյանը Հենրիխը նշեց դուբլով, որը երկրորդն էր հավաքականի կազմում (առաջինը գրանցվել էր 2014թ. մայիսի 27-ին Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ խաղում): Ազգային հավաքականում Մխիթարյանն իր գոլերի թիվը հասցրեց 22-ի, իսկ պաշտոնական մրցումներում նրա հաշվին արդեն 180 գոլ է գրանցված:
Պաշտոնական առաջին հանդիպումը Մխիթարյանն անցկացրել է 2006թ. հունիսի 27-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության 12-րդ տուրի խաղում: 77-րդ րոպեին, երբ «Փյունիկը» հաշվի մեջ արդեն առջևում էր 3-0 հաշվով, Սամվել Պետրոսյանն Էդուարդ Պարցիկյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա պատանի Մխիթարյանին, ով արդեն իր մասին գովեստով խոսելու առիթ էր տվել «Փյունիկ-2»-ում ունեցած արդյունավետ ու գրագետ խաղի շնորհիվ:
Հենց «Փյունիկում» խաղալիս էլ Մխիթարյանն իր նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականներում: Առայժմ ազգային հավաքականում Հենրիխն առավել շատ հանդիպումներ (24) անցկացրել է Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին: Իսկ պաշտոնական մրցումներում առավելագույն քանակի հանդիպումների (160) Մխիթարյանը մասնակցել է՝ հանդիսանալով Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ:
VivaroNews.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները տարբեր ակումբներում տարբեր մրցաշարերում:
Թվական | Ակումբ | Ա | Գ | Ս | Ե | ԱՀ | ԵՀ | ԸՆԴ |
2006-2009 | «Փյունիկ» | 70 | 15 | 1 | 6 | 10 | 10 | 112 |
2009-2010 | «Մետալուրգ» Դոնեցկ | 37 | 2 | – | 6 | 5 | 4 | 54 |
2010-2013 | «Շախտյոր» | 72 | 11 | 2 | 21 | 24 | – | 130 |
2013-2016 | «Բորուսիա» Դորտմունդ | 90 | 17 | 1 | 32 | 20 | – | 160 |
2016-2017 | «Մանչեսթեր Յունայթեդ» | 24 | 5 | – | 11 | 4 | – | 44 |
Հենրիխ Մխիթարյանը դարձավ հայ ֆուտբոլիստներից ընդամենը 8-րդը, ով իր կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում հատեց 500-րդ խաղի սահմանագիծը: Իսկ ահա արտերկրի ակումբներում անցկացրած խաղերի քանակով Հենրիխը յուրօրինակ ռեկորդակիր է: Արտասահմանյան 4 ակումբների կազմում Մխիթարյանն ընդհանուր առմամբ 331 խաղ է անցկացրել:
Պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով 1992-2012թթ. ընթացքում «Փյունիկի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 783 խաղ է անցկացրել:
VivaroNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշները: Դրանք ներառում են ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոգավաթների (Ե) խաղարկություններում, Հայաստանի ազգային (ԱՀ) ու երիտասարդական (ԵՀ) հավաքականներում և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև արտերկրի ակումբներում (ԱԵ) անցկացրած պաշտոնական խաղերը:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ | Ա | Գ | Ս | Ե | ԱՀ | ԵՀ | ԱՊՀ | ԱԵ | ԸՆԴ |
1.Սարգիս Հովսեփյան | 365 | 66 | 3 | 26 | 132 | – | 13 | 178 | 783 |
2.Հովհաննես Թահմազյան | 461 | 83 | 6 | 20 | 6 | – | 6 | – | 582 |
3.Համլետ Մխիթարյան | 192 | 44 | 2 | 18 | 56 | – | 7 | 231 | 550 |
4.Արթուր Քոչարյան | 357 | 67 | 1 | 11 | 4 | 10 | 2 | 82 | 534 |
5.Կարեն Ալեքսանյան | 324 | 52 | 4 | 21 | 25 | 15 | 10 | 80 | 531 |
6.Տիգրան Դավթյան | 409 | 62 | 3 | 31 | 1 | 1 | – | – | 507 |
7.Արթուր Ոսկանյան | 254 | 43 | 3 | 16 | 54 | 1 | 6 | 123 | 500 |
8.Հենրիխ Մխիթարյան | 70 | 15 | 1 | 6 | 63 | 14 | – | 331 | 500 |
9.Արթուր Պետրոսյան | 214 | 45 | 2 | 8 | 69 | – | 6 | 155 | 499 |
10.Աղվան Մկրտչյան | 271 | 50 | 5 | 32 | 45 | 9 | 19 | 49 | 480 |
11.Կարեն Դոխոյան | 205 | 30 | 1 | 12 | 48 | 8 | 3 | 164 | 471 |
12.Գևորգ Կասպարով | 297 | 45 | 4 | 20 | 29 | 2 | 10 | 59 | 466 |
13.Ալեքսանդր Թադևոսյան | 275 | 42 | 3 | 21 | 41 | 8 | 13 | 58 | 461 |
14.Արամ Ոսկանյան | 216 | 46 | 2 | 9 | 11 | 14 | – | 155 | 453 |
15.Արարատ Հարությունյան | 336 | 68 | 3 | 17 | 7 | 8 | 3 | – | 442 |
16.Դավիթ Գրիգորյան | 299 | 47 | 2 | 15 | 9 | 13 | 3 | 54 | 442 |
17.Արսեն Ավետիսյան | 329 | 62 | 3 | 14 | 25 | – | 7 | – | 440 |
18.Սամվել Մելքոնյան | 282 | 58 | 1 | 17 | 29 | 16 | 6 | 18 | 427 |
19.Լևոն Պաչաջյան | 193 | 42 | 4 | 17 | 38 | 13 | 12 | 87 | 406 |
20.Արարատ Առաքելյան | 248 | 48 | 2 | 17 | 33 | 13 | 6 | 37 | 404 |