Ինդոնեզացի Դեդե Կոսվարան, ով ողջ աշխարհում հայտնի է իր «ծառ մարդը» մականվամբ, տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, ինչը Դեդեի մարմնի վերջույթները վերածել է, ինչպես գրում են տարբեր ԶԼՄ-եր, ոչնչի: Տղամարդու ձեռքերը և ոտքերը նմանվել են ծառի արմատների և ճյուղերի:
Չնայած երկարատև և տանջալից ուսումնասիրություններին` բժիշկներին դեռևս չի հաջողվել բացատրել այս առեղծվածային հիվանդության առաջացման պատճառները, ինչպես նաև նրանց մինչ այսօր չի հաջողվել հայտնաբերել կամ ստեղծել որևէ դեղամիջոց, որը կկանխարգելի այս հիվանդության զարգացումը: