Razm.info-ն գրել է.Սոցցանցային ադրբեջանական խմբերից մեկում հայտնվել է հուլիսի 14-ին Քարվաճառում ձերբակալված Դիլհամ Գարդաշխան օղլու Ասքերովին արտաքնապես շատ նման անձի լուսանկար՝ զինվորական համազգեստով և Դրագունովի դիպուկահար հրացանով։
Ադրբեջանական անունով օգտատերը, ով հրապարակել էր լուսանկարը, որևէ մանրամասն չի հայտնել, թե երբ և ինչ պայմաններում է արվել լուսանկարը կամ ինչպես է այն հայտնվել իր մոտ, միայն ուղեկցել է այն «Սեփական հողում գերի ընկնել» («Oz torpaginda esir dushmek») մեկնաբանությամբ։
Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե հերքեց, թե Արցախի տարածք ներթափանցած զինված ադրբեջանցիները որևէ կապ ունեն բանակի հետ։ Եթե այս լուսանկարում իսկապես Դիլհամ Ասքերովն է, ապա պարզ է դառնում, որ գերեվարված ադրբեջանցին պատահական «էքստրեմալ տուրիստ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում