Տեղեկացրել ենք, որ երբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը բեմում հայտնվել է մասնակից Ադրբեջանի դրոշը, հայ հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը իջեցրել ու այրել է այն:
Այս ամենը մեծ իրարանցում էր առաջացրել ու հայ հատնիներից շատերն էլ սոցիալական էջերում իրենց աջակցությունն են հայտնել Արամին։
Նորայր Եղյանը հրապարակել է կադրեր ու գրել, որ Արամը ճիշտ է արել և որ նրան քննադատելը թուլություն է։
Հրաչ Մուրադյանը նախ փորձել է հասկանալ իր հետևորդների կարծիքը այս ամենի վերաբերյալ, ապա նաև հրապարակել էր այն կադրերը, որտեղ Արամին՝ ոստիկանության դիմաց ծափահարություններով են դիմավորել։
Անի Երանյանը բավական էմոցիոնալ գրառում էր արել.
«Արամ, ցավդ տանեմ լավ ես արել, ճիշտ ես արել
Հայաստանում չի կարա բարձրացվի դրանց դրոշը»։
Սիրուշոն նույնպես արձագանքել է դրոշն այրելուն։ երգչուհին նախ իր աջակցությունն է հայտնել, ապա հրապարակել այն զգեստով լուսանկար, որի դիզայները Արամ Նիկոլյանն է։
Ելենա Բորիսենկոն կիսվել է Արամի վերջին հոլովակով ու գրել.
«Սիրում եմ քեզ»։
«Տաղանդավոր մարդը, տաղանդավոր է ամեն ինչում» … Ահա այսպիսի գրառում էր արել Քրիստինե Պեպելյանը:
Աղբյուրն՝ այստեղ