▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիներից ո՞ւմ տատիկն է Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակի հերոսուհին

Esem.am-ը գրում է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանի «Շնորհավոր» տեսահոլովակում տատիկին մարմնավորում է դերասան Սարգիս Գրիգորյանի կնոջ` դերասանուհի Մանո Գրիգորյանի տատիկը՝ տիկին Նելլին:

 «Ես իմ էջում գրել էի, որ տեսահոլովսկիս համար փնտրում եմ տատիկների, ովքեր ունեն բարետես արտաքին և դերասանական հմտություններ: Մանոն առանց տատիկին զգուշացնելու ուղարկել էր նրա լուսանկարները և բազմաթիվ լուսանկարներից ընտրեցինք հենց այդ տարբերակը»,-  ասաց երգչուհին ու հավելեց, որ դա նրա հետ առաջին հանդիպումն էլ տպավորիչ է եղել:)

«Ուրախ եմ, որ հենց նրա հետ համագործակցեցինք: Ընդհանրապես չի երևում, որ նա 83 տարեկան է:  Շատ թեթև բնավորություն ունի, շատ քիչ բողոքներ կային, չնայած տատիկին շատ տանջեցինք, հատկապես՝ նկարահանման առաջին օրը.  նա պատվով հաղթահարեց այդ ամենը:  Երբ ասում էի` կներեք տիկին Նելլի, ասում էր՝ ի՞նչ ես խոսում ինձ հաճելի է, ես դա անում եմ, որովհետև վաղը բոլորն են դա տեսնելու, և ես ուզում եմ, որ ամեն բան լավ ստացվի»,- ոգևորությամբ պատմեց Սիլվան՝ նշելով, որ տատիկը Թատերական ինստիտուտում վոկալ է դասավանդում, նաև  խաղացել է 2 ֆիլմում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին