▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիները՝ Էրիկի ձայնասկավառակի շնորհանդեսին

ESem.am-ը գրում է, որ երեկ երևանյան հայտնի ակումբներից մեկում տեղի ունեցավ երգիչ Էրիկ Կարապետյանի «Քո հետքերը» ձայնասկավառակի շնորհանդեսը: Երեկոյան հերթն արդեն հայկական շոու-բիզնեսի գրեթե ողջ «աստղաբույլինն» էր:

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով ձայնասկավառակում տեղ գտած երգերից երկուսի հեղինակն է («Սեր», «Էլ ով»-հեղ.), նախ՝ շնորհավորեց Էրիկին՝ ցանկանալով, որ կարիերայի ընթացքում այսիպիսի աշխատանքներ ներկայացնելու շատ հնարավորություններ ունենա, ապա՝ առանց ավելորդ համեստության անկեղծ նշեց.

«Մինչ այս էլ, ովքեր աշխատել են ու լսել ձայնասկավառակի երգերը, հենց իմ հեղինակած երկու երգերն են շատ սիրում: Իսկապես բացառիկ են այն երգերը, որոնք դուր են գալիս նաև ինձ, չնայած որ ես եմ հեղինակը, բայց այս դեպքում շատ-շատ հավանել եմ երգերը»:

Ներկաների արձագանքից Գրիգորը հասկացել է. իր երգերը նրանց շատ են դուր եկել ու վստահաբար սիրվելու են նաև հասարակության կողմից:

Երգիչ Նարեկ Բավեյանն էլ կարծում է, որ հին երգերի նոր տարբերակները, միանշանակ, ընդունվելու են հասարակության կողմից.

«Ամեն ինչ շատ ճաշակով էր ներկայացված ու հնարավոր չէ, որ դուր չգա մարդկանց, ընդհակառակը, կարծում եմ, այն մարդիկ, ովքեր սովոր էին լսել հին տարբերակները, այս նոր մոտեցումը, այս թարմությունը նրանց շատ դուր կգա»:

Նարեկը ձայնասկավառակի երգերից առանձնացրեց Առնո Բաբաջանյանի՝ բոլորին քաջ հայտնի «Ոսկե տանգո» երգի ռուսերեն տարբերակը՝ նշելով, որ այն շատ գեղեցիկ է ստացվել նաև նոր մոտեցմամբ:

Իսկ ահա երգչուհի Քրիստինե Պեպելյանը շատ տպավորված էր.

«Արտակարգ էր: Շատ հուզիչ, էմոցիոնալ պահեր եղան, կային նաև ուրախ, ռիթմիկ կատարումներ: Շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին. և՛ Էրիկին եմ սրտանց շնորհավորում, և՛ Մարտինին: Սա հրաշալի համագրծակցություն էր: Մեզ համար էլ հերթական հաճելի երեկոն ստացվեց, շատ ուրախ եմ ներկա գտնվելու համար»:

Էրիկի ձայնասկավառակում որոշ դասական երգեր ներկայացված են նորովի. Քրիստինեի կարծիքով հասարակությունը շատ լավ կընդունի երգերի այս տարբերակները, քանի որ ամեն ինչ շատ ճաշակով է արված:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին