Ինչպես գերմանական Bild օրաթերթն է նշում, 18 տարի միասին ապրելուց հետո ամուսնալուծվել են Գերմանիայի նախկին կանցլեր, 70-ամյա Գերհարդ Շրյոդերը և նրա կինը` նախկին լրագրող Դորիս Շրյոդեր Կոպֆը, ով 51 տարեկան է:
Գերհարդը արդեն ընտրել է նոր բնակարան և Զատիկի տոներից հետո պատրաստվում է տեղափոխվել, մինչդեռ անցյալ տարի զույգը մեծ շուքով նշում էր Գերհարդի 70-ամյակը: Հավանաբար, նրանց ընտանեկան ճգնաժամը սկսվել է հենց այդ օրվանից, քանի որ վերջերս նրանք բոլոր միջոցառումներին առանձին են ներկայանում:
Զույգը ծանոթացել է 1996-ին` Բեռլինի հյուրանոցներից մեկում կազմակերպված միջոցառման ժամանակ:
1997-ին նրանք ամուսնացան, որից մեկ տարի անց Գերհարդը դարձավ բունդեսկանցլեր:
Նրանք ունեն երկու երեխա, որոնց որդեգրել են Ռուսաստանի մանկատներից` 2004 և 2006 թվականներին:
Նշենք, որ Գերմանիայում տարեկան ամուսնալուծվում են մոտ 170 հազար զույգեր:
Պատրաստեց Յուրի Գյուլբեկյանը