▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի խմբի մեներգչուհին համերգից հետո անհետացել է

Հայտնի ռուսական խմբերից մեկի` «Винтаж»-ի մեներգչուհիներից մեկի` Աննա Պլյետնովայի համերգը, որն անց է կացվել Մոսկվայի ակումբներից մեկում, անսպասելի ավարտ է ունեցել: Բանն այն է, որ համերգից անմիջապես հետո Աննան անհետացել է: Պարզվում է, որ դեռևս համերգի ժամանակ Աննայի ինքնազգացողությունը վատացել է, ավելին, անտեսելով իր հանդիսականներին` երգչուհին հենց բեմում սկսել է արտասվել: Սակայն Պլյետնովան, այնուամենայնիվ, կարողացել է իրեն հավաքել և ավարտին հասցնել սկսած համերգը: Բայց պետք է տեղեկացնենք, որ համերգից հետո կազմակերպված երեկույթի ամենաթեժ պահին Աննան անսպասելի անհետացել է, որից հետո հյուրերի շրջանում իսկական իրարանցում է սկսվել, նույնիսկ գործը հասել է նրան, որ ներկաներից մեկը ոստիկանություն է կանչել: Նշենք, որ Աննայի անհետացումից մեկ ժամ հետո պարզ է դարձել, որ երգչուհին ընդամենը քնած է եղել ակումբի  այն հատվածում, որտեղ մարդ չի եղել:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին