▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ռուս երգչուհին ծննդաբերության համար վճարելու է 50.000 դոլար

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ «А студио» խմբի մեներգչուհին՝ Քեթի Թոփուրիան, սպասում է իր առաջնեկին: Այս պահին երգչուհին և իր ամուսինը գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ էլ Քեթին պատրաստվում է լույս աշխարհ բերել իր դստերը: Պարզվում է` երգչուհին արդեն իսկ այցելել է այն հիվանդանոց, որտեղ ծննդաբերել են Մադոննան, Բրիթնի Սփիրսը, Քիմ Քարդաշյանը և այլ համաշխարհային հայտնիներ: Ըստ տեղեկությունների՝ Քեթին և իր ամուսինը ծննդաբերության համար վճարելու են 30.000 դոլար: Ավելին, երգչուհին ստիպված է լինելու հիվանդանոցում մնալու յուրաքանչյուր օրվա համար վճարել 2800 դոլար: Արդյունքում, ընդհանուր առմամբ Քեթին «Cedars-Sinai Medical Center» անունը կրող հիվանդանոցին վճարելու է 50.000 դոլար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին