▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ռեփերը նախ սպանել է կնոջը, ապա ինքնասպան եղել

Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում,  հայտնի պարուհի Ստեֆանի Մոզլիին եւ նրա ամուսնուն՝  ռեփեր Էրլ Հայեսին, մահացած են գտել:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել առավոտյան 7:30: Հենց այդ ժամանակ հարեւանները 10 կրակոց լսելուց հետո ոստիկանություն են կանչել:  Երբ վերջիններս արդեն դեպքի վայրում էին, նրանք լսել են եւս երկու կրակոց, որից հետո  ներս են մտել ամուսինների ննջասենյակ և հայտնաբերել վերջիններիս դիերը:

Ըստ նախնական վարկածի` ռեփերը սպանել է կնոջը, ապա ինքնասպան է եղել: Զույգի ընկերների խոսքով` վերջին շրջանում Հեյեսն ու Մոզլին խնդիրներ են ունեցել և եղել են ամուսնալուծության շեմին:

Նշենք, որ Ստեֆանի Մոզլին որպես պարուհի համագործակցել է Ռիհանայի, Ջենիֆեր Լոպեսի,  Բեյոնսեի,  Բրիթնի Սփիրսի և այլ հայտնիների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին