▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի նկարչուհին ներկայացել է ցուցահանդեսին ամբողջովին մերկ. 18+

Շվեյցարացի 32-ամյա նկարչուհի Միլո Մուարի վերջին այցը Մյունսթեր քաղաքի Արվեստի թանգարաններից մեկում կազմակերպված՝ գեղանկարչությունում մերկ մարմնի գեղեցկությանը նվիրված ցուցահանդեսին, իսկական իրարանցում է առաջացրել: Բանն այն է, որ Միլոն որոշել է ներկայանալ ամբողջովին մերկ վիճակում:

Ըստ թանգարանի այցելուների՝  նկարչուհու էպատաժային պահվածքն ավելի հետաքրքիր է եղել, քան՝ ներկայացված քանդակներն ու կտավները: Իհարկե, եղել են նաև մարդիկ, ովքեր նկարչուհու այդ քայլը որակել են գռեհիկ և անհամարժեք:

«Մի բան է, երբ մարդիկ հիանում են կտավներին պատկերված մերկ մարմիններով, և միանգամայն այլ բան, երբ մերկ մարմինը նրանց կողքին է: Ուզում էի հասկանալ` ինչ մակարդակի վրա արվեստը կարող է փոխազդել առօրյայի հետ»,- իր սկանդալային քայլը մեկնաբանել է Միլո Մուարը:

Նշենք, որ Մուարը ցուցահանդեսին ներկայացել է նաև իր 4 ամսական դստեր հետ, ով ևս եղել է ամբողջովին մերկ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին