▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի մոդելը հայ մոդելավորողի զգեստը կրել է «Օսկար»-ի ժամանակ

«Օսկար 2018» մրցանակաբաշխությանը հայտնի երգչուհի, դերասանուհի, մոդել Վիկտորիա Սամըրը ներկայացել է հայազգի դիզայներ Մարիա Գրիգորյանի ձևավորած զգեստով:  Դերասանուհին հայ մոդելավորին դիմել է այն ժամանակ, երբ չի գտել իրեն հարմար հագուստ: «Նրան տալիս են իմ ինստագրամյան էջը`ասելով մի գուցե ինձ մոտ գտնի: Նա հավանում է իմ զգեստները և կապ հաստատեց ինձ հետ»,-«Արմենպրես լայֆ»-ին իրենց համագործակցությամ մասին պատմել է Մարիա Գրիգորյանը: Հայազգի դիզայները նշել է նաև, որ հետագայում Վիկտորիան իրեն դիմել է նաև «Օսկար 2018»-ի համար:

«Նա ինձ հարցրեց՝ արդյո՞ք ունեմ զգեստ, որը ոչ ոք չի տեսել, պատասխանեցի, որ չունեմ, բայց կունենամ: Նա ցանկանում էր արքայադստեր տեսք ունենալ: Շատ դիզայներներ են առաջարկել նրան զգեստներ և նա ուներ մեծ ընտրություն, բայց  ընտրեց իմ մոդելավորած զգեստները: Երբ այն կրեց ասաց`«սա այն էր, ինչ ուզում էի»: Զգեստն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Կորսետն  ասեղնագործված է, արված է ֆլորենտինյան ոճով և նրա վրա ծախսվել է շուրջ 300 ժամ»:

«Օսկար»-ին Վիկտորիայից հետո իր ինստագրամյան էջում գրել է, թե որքան հաճելի է կրել «Mellardi»-ի զգեստը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին