Դիտեք նաև՝
Վերջերս համացանցում հայտնված հայ երգիչ-երգչուհիների կողմից հարսանիքներում ելույթ ունենալու համար պահանջված գնացուցակների մասին տեղեկությունը դարձել էր բուռն քննարկումների թեմա: Ցուցակի մեջ նշված էր նաև «Ռեինկարնացիա» խմբի կողմից իբր պահանջվող գումարը` 40 րոպե տևողություն ունեցող ծրագրի դիմաց` 4000 դոլար: Այս և այլ թեմաների վերաբերյալ, Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանի հետ:
Վերջերս համացանցում հայտնվեց հայ երգիչ-երգչուհիներին հարսանիք հրավիրելու գնացուցակը, որտեղ նշված էր նաև ձեր խմբի անունը և ասվում էր, որ Ռեինկարնացիա խմբի 40 րոպեանոց ծրագիրն արժե 4000 դոլար: Ի՞նչ կասեք:
-Նախ ուզում եմ ասեմ, որ ուրիշի գրպանը մտնելը դա ուղղակի անբարոյականություն է, երկրորդն էլ սխալ ինֆորմացիա տարածելն էլ մեր մեդիա կոչվածների անբարոյականությունն է, երրորդն էլ դա հայկական վատ սովորությունն է, որ ապրում են ուրիշի կյանքով, գրպանով և այլն: Կարծում եմ դա հայեցի չէ ու ոչ պրոֆեսիոնալ: Այսօր այդ մեդիա կոչվածները իրենց կարճ ու տգետ հալով մտածում են իրենց վարկանիշ ասածի մասին: Լսել կամ տեսել են դրսում, որ ինչ-որ մի արտիստի մասին բան են գրում, բայց չգիտեն, թե ինչպես են անում այդ ամենը: Դրանով իրենք իրենց համար «սուրբ» դարձած վարկանիշը միայն գցում են այնտեղ, որտեղից եկել են: Կամ զարմանում եմ, այդ արտիստը ինչքան որ գնահատվում է կամ ինչի արժանի է, այն էլ ստանում է, ձեր ի՞նչ գործ: Դուք մեդիա եք, թե՞ հարկային դաշտի աշխատող:
Իսկ դուք չե՞ք մտածում պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր, Ձեր իսկ խոսքերով, սուտ տեղեկություններ են տարածում ձեր խմբի մասին:
-Ես թքած ունեմ ճիշտն ասած: Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, ինչի համար եկել եմ լույս աշխարհ: Ինձ պարզապես դուր չի գալիս այդ հիմար մտածելակերպը` ուրիշին քննադատելու և ուրիշների կյանքով ապրելու: Ու սա առաջին ու վերջինը չէ: Այդ տգետ սովորությունների պատճառով, մենք ցույց ենք տալիս, թե ինչքան ցածր արժեքներ ունենք մենք կյանում:
Իսկ իրականում, քանի՞ զրո էր պակաս կամ ավել նշված թվի մեջ:
-Մեզ բոլորն էլ այս քաղաքում ճանաչում են և լավ գիտեն, թե ով ենք մենք: Նաև լավ գիտեն այն «կին» բամբասողներին, ովքեր` օր ու գիշեր նստած էկրանի առջև, ուրիշի կյանքն են քննարկում, այն էլ սուտ ինֆորմացիաներով:
Ճիշտն ասած` ես նման շուկայական հարցերով չեմ զբաղվում: Կան մարդիկ, ովքեր, որ զբաղվում են դրանով:
Իրականում, էստեղ հարցը ավել կամ պակասը չէ: Էստեղ հարցը մարդկանց տգիտության աստիճանն է: Ասենք թե, մեկ միլիոն եմ ստանում, ում ի՞ նչ, ումի՞ ց եմ գողանում, ո՞ ւմ արյունով եմ վերցնում այդ փողերը: Ոչ Ոքի:
Որոշ ժամանակ առաջ հանրության մեջ խուճապ և աղմուկ էր բարձրացել տրանսպորտի թանկացման հետ կապված: Շատ հայտնի երգիչ-երգչուհիներ պայքարեցին ժողովրդի հետ միասին: Ըստ ձեզ` ինչո՞ ւ ոմանք պայքարում են ինչ-որ մի հարցի շուրջ, իսկ ոմանք ընդհանրապես չեն պայքարում: Կամ ինչո՞ ւ երբևիցէ մեր աստղերին չենք տեսնում, օրինակ, իրենց երկրի դեմքը պահպանելու պայքարի մեջ:
-Ամեն մարդ իր ձևով է պայքարում: Ես իմ մեքենայով մարդկանց չեմ տեղափոխել, բայց դա չի նշանակում, որ ես չեմ պայքարում: Ես կարծում եմ, որ պետք չէ մարդկանց դնել սահմանների մեջ, թե ով, ինչպես պետք է լինի: Մեկին դա հետաքրքիր է, մյուսին` ոչ: Մեկը երաժշտության միջոցով է պայքարում, մյուսն էլ` մարդ լինելով, իսկ այն մյուսն էլ ազգի փողերը դրել է գրպանը և թքած ունի, թե ով ինչպես է պայքարում: Եկեք լինենք այնպիսին, ինչպիսին ուզում ենք տեսնել աշխարհը. դա ամենալավ պայքարելու միջոցն է:
Բայց չէ որ, երբ մեր երկրում տեղի են ունենում հասարակությանը հուզող որևէ լուրջ խնդիրներ և հենց այդ ժամանակ է, որ մարդկանց աջակցություն է պետք, երբեք որևէ հանրային մարդու չենք տեսնի պայքարողների շարքերում:
-Երբեք չեք տեսնի, որովհետև այդ հայտնի մարդկանց մեծամասնությունը պաշտոնյաներից ինչ-որ մեկի «շունն է»:
Իսկ, առհասարակ, հետևո՞ւմ եք մեր երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին:
-Ես ջնջել եմ իմ իրականությունից քաղաքականություն ասածի հետ կապված ամեն ինչ: Ինձ համար դա ցածր բարոյական արժեք է, և խորհուրդ եմ տալիս բոլորին, որ մի բան փոխելուց առաջ, սկսենք ինքներս մեզանից: Ինձ համար ավելի կարևոր արժեքներ կան այս կյանքում:
Մի՞գուցե հենց այդ պատճառով է, որ մենք շատ քիչ կարող ենք հանդիպել «Ռեինկարնացիա» խմբին որևէ պաշտոնական միջոցառման մասնակցելիս:
-Միգուցե: Կամ էլ խեղճերի ձեռքին փող չկա: Աշխատավարձի հույսին են մնացել: Մեկ-մեկ մտածում եմ` տանեմ երկու կոպեկ փող տամ օրվա հացի համար:
Շատ համարձակ եք խոսում: Այսօր Հայաստանում գրեթե խոսքի ազատությունը բացակայում է, իսկ ձեզ մոտ կարծես ճիշտ հակառակն է:
-Համարձակ եմ, որովհետև ոչ ոքից կախված չեմ և ասում եմ այն, ինչ մտածում եմ:
Այսօր մեր հայկական շոու-բիզնեսում սնկի պես աճել են երգիչ-երգչուհիները, ովքեր հիմնականում համարվում են «մեկ հիթի աստղ»: Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա մեր շոու բիզնես կոչվածի մասին:
-Այդ ամենին վերաբերվում եմ նույն կերպ, ինչպես վերբերվում եմ քաղաքականությանը: Ներողություն եմ խնդրում «քաղաքականություն» արտահայտությանս համար:
Իսկ հայկական շոու բիզնեսի մասին ավելի լավ է չխոսեմ. դա նման է «էժան պոռնո ֆիլմերի»: Ներողություն չափազանց անկեղծ լինելուս համար, բայց ես նույնիսկ տատանվում եմ դրանց արտիստ կոչեմ:
Այսօր շատ երգիչներ ենթարկվել են ոճային փոփոխությունների` երգելով 6/8 ռիթմով ավելի շատ գումար վաստակելու համար:Սրա մասին ի՞նչ կասեք:
6/8-ը դա երաժշտության մեջ ռիթմի չափ է, որ բոլորս էլ ունենք մեր երգերի մեջ: Իսկ թե ով, ինչպե՞ս է դա ներկայացնում ու ի՞նչ նպատակներով, դա արդեն իրենց խնդիրն է:
Դա ինձ չի հուզում, ես կարևորում եմ լավ երաժշտությունը, իսկ թե դա ի՞նչ ոճի մեջ է, ինձ համար կապ չունի:
Իսկ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից, ո՞ւմ անունները կնշեիք, որոնց գործունեությունը իսկապես պրոֆեսիոնալ եք համարում???
-Ես իմ ընկերներին անուններով չեմ հիշում, նրանք իմ սրտում ավելի բարձր տեղում են, և հայկական շոու բիզնեսի հետ նույնքան կապ չունեն, որքան որ ես ինքս:
Վերջին ժամանակներս բուռն քննարկվեց նաև հայկական երաժշտության մեջ արաբա-թուրքական մելիզմներ մտցնելու երևույթը:Շատերը սկսեցին քննարկումներ անել, որ իրական թուրքերը հենց հայերն են, թե ինչպես կարելի է նման բան թույլ տալ, և որ հենց այդ պատճառով էլ այսօր լայն տարածում ունի պլագիատ հասկացությունը: Արդյո՞ք ճիշտ եք համարում այդ երևույթը:
-Ես նման հարցերով չեմ զբաղվում: Ինձ դա հետաքրքիր չէ: Ամեն մարդ ունի իր սեփական ազատ ընտրության հնարավորությունը: Եթե այդ մարդիկ լսում են նման երգեր, ապա իմ գործը միայն կայանում է որակյալ երաժշտություն մատուցելը: Իսկ թե ով, ի՞նչ է լսում ու երգում, դա ինձ բացարձակ չի հուզում:
Հետագայում ի՞նչ սպասենք Ռեինկարնացիա խմբից: Ի՞նչ անակնկալներ են սպասվում ձեր հանդիսատեսին:
-Ձայնագրում ենք նոր ձայնասկավառակ, որը լույս կտեսնի մյուս տարի և նկարահանել ենք երկու տեսահոլովակ` «Ժամանակ» և «Քեզ պիտի սիրեմ» երգերի հիման վրա, որոնք շուտով հասանելի կլինեն հանրությանը: Եվ կա մի մեծ բարեգործական ծրագիր, որի մասին դեռ շատ վաղ է խեսել: Նաև շատ շուտով կներկայացնեմ «Music Church" Records»- ը, որը կօգնի այն տաղանդավոր մարդկանց PR անել, ովքեր հնարավորություն չունեն ձայնագրվելու և այլն, և ստիպված գնում ու «կոտրվում» են այն հեռուստատեսային երաժշտական մրցույթներում, որոնց անունները ավելի լավ է չնշեմ:
Շնորհակալ եմ, միշտ ձեր Ռոլանդ Գասպարյան:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան