▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի մարդկանց կարծիքները Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելության մասին

Life.panorama.am-ը գրում է, որ արդեն երրորդ օրն է, հայկական լրատվական տիրույթը ողողված է միայն Քարդաշյան ընտանիքի Հայաստան այցի տարրաբնույթ, հաճախ անհիմն, անհասկանալի ու կենցաղային մանրամասներով: Աղմուկ հանած այցելության դրական և բացասական կողմերի մասին հարցազրույց անցկացրեց Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հայ ստեղծագործողների ու հայտնի դեմքերի շրջանում:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը այս ընթացքում սեփական ուժերն է ներդնում՝ փորձելով ինչ-որ կերպ ուշադրությունը շեղել Քիմ Քարդաշյանից, սակայն, ամեն ինչ զուր է:«Անընդհատ ուզում եմ գոնե մի քանի ժամով ազգիս ուշադրությունը շեղել, բայց չի ստացվում: Է՛լ մերկ նկարներս եմ գցում, է՛լ վիդեոներ, բայց չեն շեղվում ու վերջ»,-ծիծաղելով նշեց դերասանը:Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր զրուցակիցը բոլորովին դեմ չէ Քիմի՝ Հայաստան այցին.

«Դե, մարդը եկել է, բայց նորից գնալու է էլի: Իհարկե, սա ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը. Դրական է նրանով, որ Քիմի Հայաստան այցի մասին շատ մարդ իմացավ՝ դրանով իմանալով նաև Հայաստանի տեղը: Միակ վատ բանն այն է, որ հենց իր միջոցով են Հայաստանի տեղն իմանում»:

Լիկա Սալմանյան. Չեմ կարծում, որ Քիմի այցը որևէ կերպ կվնասի: Ընդհակառակը, օգուտ կտա, հատկապես, որ այցելել է ապրիլի 24-ից մի քանի օր առաջ… Միջազգային լրատվամիջոցները ուշադիր են իր կյանքի նկատմամբ: Բացի այդ, հաճելի է, որ դառնալով միջազգային մակարդակի աստղ՝ չի մոռանում իր արմատների մասին և այցելում է Հայաստան:

 Էռնա Էլիզբարյան. Ես հետևյալ տողերով կպատասխանեմ «Մագթաղինացու ով լինելը հայտնի էր Հիսուսին»… Քիմը Հայաստան է ժամանել իր նախնիների հայրենիքը տեսնելու ու ծանոթանալու, իմանալու՝ թե որտեղի՞ց են գալիս իրենց արմատները: Սա գուցե նաև արյան կանչ է, չգիտեմ: Ամեն դեպքում այս այցելությունը դրական եմ համարում: Չեմ կարծում, որ կվնասի մեզ: Այն, որ այսօր համաշխարհային մամուլն ու հեռուստաընկերություններն անդրադառում են վերջինիս անցելությանն ու բուն նպատակին, կարծում եմ կօգնի հայի խնդիրը աշխարհով մեկ բարձրաձայնելու հարցում: Բացի այդ, նրա այցը կարելի է դիտարկել ապագայում զբոսաշրջության ոլորտի խթանում։ Իսկ ստեղծված ուշադրությունն էլ գալիս է մեր չափից դուրս հետաքրքրվածությունից: Բայց չմոռանանք, որ բացի գեղեցկադեմ Քիմից, այլ կարևոր հարցեր ևս ունենք:

Գրիգոր Դանիելյան. Քանի որ Քիմի ռեալիթի շոուն ունի 100 միլիոնանոց լսարան, և ես լսել եմ, որ նա այստեղ նկարահանելու է իր ռեալիթի շոուն, որտեղ անդրադառնալու է ցեղասպանությանը, ապա կասեմ ընդամենը մեկ բան. ես շատ, շատ ուրախ եմ այս այցի համար… Չեմ անդրադառնում Քիմի բարոյականությանը, ես այս հարցին մոտենում եմ ազգի շահերից ելնելով:

Արմեն Պետրոսյան. Նորմալ եմ վերաբերում, նա ամբողջ աշխարհում երկրպագուների մեծ բանակ ունի, սոց ցանցերում՝ մեծ թվով հետևորդներ: Նրա միջոցով մենք ավելի ճանաչելի կդառնանք աշխարհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին