▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հաղորդավարին դաժան ծեծի են ենթարկել

«Европа плюс» ռադիոկայանի հայտնի հաղորդավարներից մեկին` Յուրի Տրետյակովին, օրերս դաժան ծեծի են ենթարկել: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Յուրին իր մայրիկի տան ճանապարհին է եղել: Հենց մայրուղու վրա կտրելով հաղորդավարի ճանապարհը` երկու անծանոթ տղամարդ իջել են իրենց մեքենայից և սկսել են սպառնալ Յուրիին, որից հետո վերջիններս առանց որևէ մեկնաբանության դաժան ծեծի են ենթարկել նրան: Արդյունքում, հաղորդավարը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի բազմաթիվ վնասվածքներով, քթի կոտրվածքով և ուղեղի ցնցումով:

Նշենք, որ Յուրին, մեկնաբանելով այս պատահարը, չի բացառել, որ դա կարող է պատվիրած լինել որևէ մեկի կողմից, իսկ թե կոնկրետ ում` նա դեռևս չի կարողացել նշել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին