▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի գործարարը քննադատում է ՀՀ իշխանություններին. Լևոն Հայրապետյանի հարցազրույցն`առաջիկա ժամերին

Asekose.am-ի տեղեկություններով, հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը հարցազրույց է տվել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը՝ կոշտ քննադատության ենթարկելով ՀՀ իշխանություններին:

Մեր տեղեկություններով, Հայրապետյանը կոշտ բնորոշումներ է տվել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ մեղադրելով նրան տեղեկատվական պատերազմը տանուլ տալու և դիվանագիտության խայտառակ վիճակի համար:

Հայրապետյանը ՀՀ կառավարությանը քննադատել է ոչ արհեստավարժ գործունեության համար:
«Չենք լռելու»-ի անդամ Նարինե Ասլանյանը հաստատեց այս տեղեկությունները՝ հայտնելով, որ հարցազրույցը կտարածվի դեկտեմբերի 24-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին