Բրազիլիացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն սկանդալային պատմության մեջ է հայտնվել, քանի որ իր որդուն` 14-ամյա Ռոնալդին, ակումբում նկատել են 27-ամյա մի շիկահեր կնոջ հետ: Վերջինս հաստատել է այն լուրերը, որ երկուսի միջև կապ կա, բայց հավելել, որ ինքը չի իմացել, որ տղան անչափահաս է:
«Երդվում եմ, որ ես չգիտեի, որ նա անչափահաս է: Մենք հանդիպել ենք ակումբում, նա ամենաբարձրահասակն էր տղամարդկանց մեջ, և ես չէի էլ կարող պատկերացնել, որ 1 մ 85 սմ հասակով նա դեռ չափահաս չէ: Նա ինձ խաբել էր` ասելով, որ իբրև 18 տարեկան է: Ես չէի էլ կարող մտածել, որ դա ճշմարտություն չէ, նա լավ զրուցակից է և անչափահաս տղայի տպավորություն չէր թողնում»,- ասել է Ռոնալդի ընկերուհին: