Այսօր ռուսական ԶԼՄ-երից մեկը տեղեկություն է տարածել այն մասին, որ հայտնի ռուս երգչուհին՝ Իրինա Դուբցովան, կորցրել է գիտակցությունը, ինչի արդյունքում բժիշկները ստիպված են եղել հոսպիտալացնել նրան: Դեպքը տեղի է ունեցել «Շերեմետևո» օդանավակայանում, երբ երգչուհին համերգային շրջագայությունով պատրաստվել է մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
«Իրինայի վիճակը միջին ծանրության է: Ամեն տեսակ թռիչքները և ցանկացած տեղաշարժը կարող են առողջական լուրջ սպառնալիք դառնալ նրա համար։ Հստակ ախտորոշումը մենք հույս ունենք տալ օրվա ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում նշել են բժիշկները։