▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի երգչուհին վայր է ընկել բեմից և ստացել ծանր վնասվածքներ

Ռուսական առաջին ալիքով օրերս կմեկնարկի «Точь-в-точь» հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանը, որի ընթացքում հայտնի երգիչ, երգչուհիները կկերպարանափոխվեն համախարհային աստղերի և հանդես կգան նրանց կատարումներով: Տեղեկացնենք սակայն, որ շոուի փորձերից մեկը ոչ այդքան լավ ավարտ է ունեցել մասնակիցներից մեկի՝ Ելենա Մակսիմովայի համար, ով առավել հայտնի է «Голос» նախագծի երկրորդ եթերաշրջանից: Բանն այն է, որ երգչուհին փորձի ժամանակ անզգուշաբար վայր է ընկել բեմից, որի հետևանքով բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

«Չափազանց ուժեղ լուսավորության պատճառով ես դիմացս չտեսա և վայր ընկա: Շատ էի վախենում այն բանից, որ որևէ լուրջ կոտրվածք կստանամ, բայց, փառք Աստծո, նման բան չկա: Պարզապես այժմ դժվարանում եմ երգել՝ ուժգին ցավերի պատճառով»,- պատմել է երգչուհին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին