▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականի հնարավոր մրցակիցների ԱԱ-ում

vivaronews.am-ը գրում է. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում դեկտեմբերի 10-ին կայանալու է 2019 թվականի բասկետբոլի Աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի վիճակահանությունը, հաղորդում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:

ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է այն 13 երկրի ցանկը, որոնք մասնակցելու են ընտրական առաջին փուլի հանդիպումներին:

Հայաստանի ընտրանին վիճակահանությունից առաջ հայտնվել է 4-րդ զամբյուղում, քանի որ առաջին անգամ է մասնակցելու ընտրական փուլի հանդիպումներին:

1-ին զամբյուղ
Հոլանդիա
Բոսնիա
Էստոնիա
Բելառուս

2-րդ զամբյուղ
Ավստրիա
Շվեդիա
Բուլղարիա
Մակեդոնիա

3-րդ զամբյուղ
Սլովակիա
Պորտուգալիա
Ալբանիա
Կոսովո

4-րդ զամբյուղ
Հայաստան

Վիճակահանության արդյունքում հավաքականներն ընդգրկվելու են 4 ենթախմբում, որոնցից 3-ում լինելու են 3-ական թիմ, իսկ մեկում` 4: 2017 թվականի օգոստոսին կայանալիք հանդիպումներից հետո, ենթախմբերում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս են գալու ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսվելու են 2017 թվականի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հավաքականն հանդես էր եկել ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնություն և գրավել առաջին տեղը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին