▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ով է «Տարվա կին»-ը

«Billboard Women in Music Awards» մրցանակաբաշխությունը հայտնել է «Տարվա կին» անվանակարգում հաղթող ճանաչված երգչուհու անունը: Եվ այսպես, ամերիկյան փոփ երգչուհի Թեյլոր Սվիվթն այս «Տարվա կինն» է:

«Թեյլորն աննախադեպ հաջողություն է գրանցում մեր հիթ շքերթում: Իր սերնդակիցների մեջ նա համարվում է ամենահեղինակավոր երգչուհիներից մեկը, ով իր երաժշտական գործունեության մեկնարկից սկսած (2006թ.) շուրջ 60 անգամ ընդգրկվել է Billboard Hot 100 հիթ շքերթում: Մենք հաճույքով և մեծ ուրախությամբ ենք արդեն 2-րդ անգամ նրան շնորհում «Տարվա կին» տիտղոսը»,- ասել է Guggenheim Media's Entertainment Group ընկերության փոխնախագահ Ջենիս Մինը:

Նշենք, որ Թեյլորն արդեն 7 անգամ հասցրել է արժանանալ Grammy մրցանակի, նա պատմության մեջ այն միակ երգչուհին է, ում երկու ձայնասկավառակների վաճառքի թիվն ընդամենը մեկ շաբաթում հասել է մինչև 1 միլիոնի, ինչպես նաև նրա վերջին հիթը` «Shake It Off»-ը, Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Տեղեկացնենք, որ «Billboard Women in Music Awards» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ-ի դեկտեմբերի 12-ին Նյու Յորքում: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին