Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստին կներկայանան այսօր, օրվա երկրորդ կեսին:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ նրանք արդեն հաստատել են դա:
Հիշեցնենք, որ Սահակյանն ու Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի ազատության համար:
Վերջինիս փաստաբանները միջնորդել էին, որպեսզի նախագահները նիստին մասնակցեն ուրբաթ օրը, սակայն դատարանը խորհուրդ էր տվել այցը կազմակերպել այսօր: