Արդեն տեղեկացրել ենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը պատրաստվում է մայրանալ:
Երգչուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր միկրոբլոգում, որտեղ ակնհայտ երևում է կլորացած փորիկը:
Սիլվան Ինստագրամի սթորի հատվածում «Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանման հրապարակից լուսանկարներ է հրապարակել, որտեղ իր կրած շապիկից պարզ է դառնում, որ երգչուհին պատրաստվում է դուստր ունենալ:
Հավելենք, որ ավելի վաղ Սիլվան իր Ինստագրամի սթորի հատվածում հրապարակել էր նաև աղջիկ երեխայի մանկական հագուստ: