«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:
«Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության ղեկավարն իր ընտանիքով այնտեղ կմեկնի օգոստոսի 26-ից: Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի՞ Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրեւ ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, և ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում: Ինչևէ, փորձեցինք Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պարզել, թե ինչու է Ն. Փաշինյանը ընտրել Սոչիում հանգիստը, սակայն Գևորգյանի հեռախոսն անջատված էր ողջ օրը, ու, ընդհանրապես, վերջին ժամանակահատվածում նրան գտնելն անհնարին է դարձել»:
Մանրամասները՝ թերթի համարում: