▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է «ՄՅՈՒ»-ի կազմը, որ նախապատրաստվում է Եվրոպա լիգայի եզրափակչին

«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր ակումբի մանչեսթերյան մարզաբազայում անցկացրել է իր վերջին մարզումը՝ Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ:

Երկու երիտասարդ ֆուտբոլիստեր՝ Դեմետրի Միթշելը և Սկոտ ՄկԹոմինայը, ովքեր դաշտ էին դուրս եկել «Կարմիր սատանաների» կազմում Պրեմիեր լիգայի վերջին տուրում, մասնակցել են մարզմանը թիմի հետ։

Մարզումից առաջ Կարինգտոնում թիմը 1 րոպե լռությամբ հարգել է «Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։

Մարուան Ֆելայնին և Քրիս Սմոլինգը վնասվածքի պատճառով բաց են թողել մարզումը թիմի հետ, նրանք մարզվել են առանձին խմբի հետ։ Փոքր խմբում են մարզվել նաև Ուեյն Ռունին, Դեմետրի Միթշելը, Սկոտ ՄկԹոմինայը, Ակսել Թուանզեբեն, Թիմոթի Ֆոսու Մենսան և Ֆիլ Ջոնսը։

Էրիկ Բային մասնակցել է թիմի մարզմանը, բայց որակազրկված է, հետևաբար՝ բաց թողնի եզրափակիչը։

Մարզում անցկացրած ֆուտբոլիստների ցանկը հետևյալն է՝

Սերխիո Ռոմերո, Դավիդ դե Խեա, Ջոել Պերեյրա, Աքսել Տուանզեբե, Թիմոթի Ֆոսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայի, Դեմի Միտչել, Քրիս Սմոլինգ, Մատեո Դարմիան, Դեյլի Բլինդ, Անտոնիո Վալենսիա, Սքոթ ՄկԹոմինայ, Անդեր Հերերա, Մայքլ Քերիկ, Անտոնի Մարսիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Հենրիխ Մխիթարյան, Խուան Մատա, Ջեսի Լինգարդ, Պոլ Պոգբա:

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին