▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երրորդ մասնակցի անունը

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այս տարի «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Հայաստանը ներկայանալու է նոր խմբով և ձևաչափով: Հատուկ մրցույթի համար ձևավորվելու է «Genealogy» անվանումը կրող խումբ, որում ներգրավված կլինեն տարբեր երկրներում ապրող ծագումով հայ 5 երգիչներ, ովքեր կզուգակցվեն անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից էլ կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: 

Հայտնի է դարձել «Genealogy» խմբի երրորդ մասնակցի` Վահե Թիլբյանի անունը, ով ներկայացնելու է Աֆրիկա աշխարհամասը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Genealogy» խմբում հանդես են գալու Եսայի Ալթունյանը` Ֆրանսիայից և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին