▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Արթուր Պետրոսյանի մարզչական կազմը և երիտասարդական հավաքականի մարզիչը

vivaronews.am-ը գրում է.  Հայաստանի հավաքականում նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբը կազմելու են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռազմիկ Գրիգորյանը և Սարգիս Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել է հենց Արթուր Պետրոսյանը` իր պատշոնական շնորհանդեսի ժամանակ:

Սարգիս Հովհաննիսյանի հարցով առայժմ բանակցություններ են ընթանում «Լոկոմոտիվ» ակումբի հետ, որտեղ նա զբաղեցնում էր գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը: Վերջինս հավաքականին միանալու է միայն մարզական հավաքների ժամանակ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Արթուր Պետրոսյանի առաջարկով գլխավորելու է Արթուր Ոսկանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Նշենք նաև, որ Արթուր Պետրոսյանը դադարեցրել է իր գործունեությունը «Ցյուրիխ» ակումբում և իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում բնակվելու է Հայաստանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին