▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ինչու՞ Արարատ Միրզոյանը չի մեկնում արձակուրդ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին ստորագրել է խորհրդարանն ամենամյա արձակուրդ ուղարկելու որոշումը՝ 30 աշխատանքային օր։

Հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 28-ը գրեթե բոլոր պատգամավորները կգտնվեն արձակուրդում, բացառությամբ Արարատ Միրզոյանի, ով արձակուրդ չի մեկնի, եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ով 20-ից մինչեւ օգոստոսի 7-ը կլինի աշխատանքային ռեժիմում։

Հայտնի է նաեւ, թե ինչու Միրզոյանը չի գնում արձակուրդ՝ որ հարկ եղած պահին պատգամավորներին հետ կանչի արտահերթ նիստի, գոնե մեկ նիստ անպայման կայանալու է մինչեւ օգոստոսի 26-ը․ ԱԺ-ն պետք է համալրի ՍԴ կազմը։ Եվ պատգամավորները ստիպված կլինեն ընդհատել արձակուրդը, որ իրենց սրտի ՍԴ-ն ձեւավորեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին