«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ:
Նշենք, որ քիչ առաջ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Տիգրան Ուլիխանյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնեցինք, որ Պետրոսյանն ազատվելու է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Նշենք, որ Պետրոսյանն այս պաշտոնին նշանակվել է 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ էլ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: