Դերասանուհի Քելի Օսբորնը որոշել է այս անգամ զարմացնել բոլորին: Օրերս նա հպարտացել է իր եղունգների նոր լաքով, որը ձեռք է բերել մեկ միլիոն դոլարով: Նախկինում նա ձեռք էր բերել իր համար եղունգների լաք 250.000 դոլարով: «Էմմի» մրցանակաբաշխությունից առաջ նա իր եղունգները զարդարել է շատ թանկարժեք լաքով` «Аzature black diamond»: Սակայն հասարակությունը դերասանուհու այս քայլը չի ողջունել, բայց սա ամենևին էլ չի կանգնեցրել նրան: «Azature Black Diamond Affair» երեկոյի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում, նա ցուցադրել է իր եղունգները, որոնք զարդարված են եղել սպիտակ ադամանդե լաքով:
Բայց ինչպես պարզվել է, մեկ միլիոն դոլար արժողությամբ եղունգների լաքը ամենևին էլ աստղի քմահաճույքը չէ: Վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է Շերոն Օսբորնի բարեգործական հիմնադրամին, որը հատկացվում է ստամոքսի քաղցկեղով հիվանդների բուժման համար: