▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման՝ հարբած վիճակում մահվան ելքով վթար ստեղծելու համար

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ դժբախտ պատահարի հետևանքով մարդու մահվան համար: Դերասանին կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճից:

Դատարանը վճռել է, որ Եֆրեմովը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարել է հարբած վիճակում, վթարային իրավիճակ ստեղծել, ինչի հետեւանքով, 1 անձի մահվան պատճառ է դարձել:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի երեկոյան, Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում, Եֆրեմովը մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է մի ֆուրգոնի, ինչի հետևանքով հաջորդ օրն առավոտյան հիվանդանոցում մահացել է դրա վարորդը՝ 57-ամյա Սերգեյ Զախարովը:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ դերասանը ՃՏՊ-ի ժամանակ հարբած է եղել: Բացի այդ, նրա արյան մեջ կոկաինի ու մարիխուանայի նմուշներ են հայտնաբերվել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին