Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հերթական թողարկումը, որի հյուրը երգչուհի Լիլիթ Կարապետյանն էր և ով անկեղծացավ հեռուստատեսություններում սև ցուցակների առաջին հորիզոնականներում գտնվելու, իր և Սասունցի Դավիթի հարաբերությունների, իր ներկայիս գործունեության մասին, արձագանք է գտել շատերի կողմից:
Դիտելով երգչուհու չափազանց անկեղծ հարցազրույցը` դերասան, ռեժիսոր, «Կարգին Սքեչ Շոու» ծրագրի նկարահանման խմբի տնօրեն Աշոտ Մելոյանը իր օգնությունն է առաջարկել Լիլիթ Կարապետյանին հետագա գործունեության ժամանակ` կատարելով հետևյալ գրառումը. «Պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ նկարահանել տեսահոլովակ, որում ես կարող եմ խաղալ ինչ որ դեր, ունեմ նկարահանման համար անհրաժեշտ զգեստապահարան, օգտակար կարող եմ լինել ադմինիստրատիվ գործերում` տնօրեն, տարածքների պայմանավորվածություն, որտեղ կցանկանա երգչուհին նկարել իր տեսահոլովակը: Աշխատել եմ տարբեր հեռուստատեսություններում որպես տնօրեն, պրոդյուսեր, ապահովում եմ և հագուստը և նկարահանման վայրերը, և ամեն ամենն` ինչ հարկավոր է սկեչ, քլիպ, կամ ֆիլմ նկարելու համար...Այսքանը....Պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ տրամադրել հագուստները, իմ հնարավորությունները, մի խոսքով այն ամենը ինչ պետք լինի Լիլիթ Կարապետյանին տեսահոլովակ նկարելուն... Հարգանքներով՝ Աշոտ Մելոյան»:
Ձեզ ենք ներկայացնում հաղորդման ամբողջական տարբերակը