▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանի կինը վերջինիս կողմից ծեծվելուց հետո սկսել է կուրանալ

Օրեր առաջ ձեզ էինք ներկայացրել ռուս դերասան Մարատ Բաշարովի և նրա կնոջ միջև եղած սկանդալը, ըստ որի` դերասանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դաժան ծեծի էր ենթարկել կնոջը` Եկատերինային, որի հետևանքով վերջինս կոմայի մեջ էր ընկել:

Տեղեկացնենք, որ օրերս «Пусть говорят» թոք շոուի հաղորդավար Անդրեյ Մալախովը այցելել է հիվանդանոց` տեսակցելու Եկատերինային: Նշենք նաև, որ տվյալ դեպքի մանրամասները կներկայացվի հենց «Пусть говорят» թոք շոուի ժամանակ, որը եթեր կհեռարձակվի այս շաբաթ:

Այս դեպքի առթիվ գրող եւ հասարակական գործիչ Մարիա Արբատովան իր բլոգում գրել է.

«Խոսել եմ Եկատերինա Արխարովայի փաստաբանի հետ, ով հայտնել է, որ բավարար պատճառներ կան Բաշարովին ձերբակալելու համար։ Եկատերինան դեռ շատ ծանր վիճակում է՝ չնայած դեպքից համարյա մեկ ամիս է անցել, իսկ Մալախովի հետ զրուցելուց հետո նրա ջերմությունը բարձրացել է ու չի իջնում։ Իրականում, ամեն ինչ շատ ավելի լուրջ է, որովհետև Կատյայի խնդիրները տարեց տարի ավելի ու ավելի են բարդանալու։ Այժմ նա սկսել է կորցնել տեսողությունը, իսկ քիթը, որը մեծապես վնասվել էր, քանի որ Բաշարովը երկու անգամ գլխով հարվածել է նրան, ճիշտ է, վերկագնվել է, բայց դեռ վիրահատությունների կարիք ունի: Եվ այս ամենից բացի, բոլորը պնդում են, որ առաջին անգամը չէ, որ Մարատը ձեռք է բարձրացրել դերասանուհու վրա։ Եվ շատերն այն համոզմունքն ունեն, որ եթե Մարատն անհապաղ չբուժվի, ապա հետևանքները շատ ավելի վատ ու դաժան են լինելու։ Պարզապես չեմ հասկանում` ինչու՞ մինչ այժմ դատական հայց չեն ներկայացրել: Եկատերինային առողջություն եմ մաղթում, իսկ Մարատին՝ ձերբակալություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին